«Վեսթ Հեմ Յունայթեդի» պաշտպան Կուրտ Զուման չի հրավիրվի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա խաղերին, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դեշամի նման որոշումը կապված է այն տեսանյութի հետ, որում պաշտպանը ծաղրում է իր կատվին։
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը զայրացել է Զումայի արարքից։
Կուրտ Զուման Ֆրանսիայի հավաքական է հրավիրվում 2015 թվականից, որի կազմում կարողացել է անցկացնել 11 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։