Ադամա Տրաորեն կարող է բաց թողնել «Էսպանյոլի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» հարձակվող Ադամա Տրաորեն, բաց է թողել թիմի վերջին մարզումը ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Տրաորեն անհարմարություն է զգացել, իսկ ակումբի բժիշկները նրան խորհուրդ են տվել այդ օրը չմարզվել։

Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» տեխնիկական շտաբը կասկածներ ունի, որ ֆուտբոլիստը պատրաստ կլինի Իսպանիայի առաջնության «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը, որը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 13-ին։