«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 24-րդ տուրի խաղում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
««Լեսթերը» շատ լավ թիմ է: Նրանց սխեման փոքր-ինչ նման էր առաջին շրջանի խաղում կիրառվածին։ Մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք և արժանի էինք հաղթանակի։ Սա, իհարկե, մեր լավագույն հանդիպումը չէր, բայց մենք բավական լավ խաղացինք, որպեսզի հաղթենք:
Ժոտայի երկրորդ գոլը հիանալի էր: Մենք զգացողություն ունեինք, որ դա կարող է տեղի ունենալ: Այնպես չէ, որ մենք շատ շահավետ գնով ենք ձեռք բերել նրա տրանսֆերը, անվճար չենք պայմանագիր կնքել։ Մենք իսկապես կարծում էինք, որ նա հիանալի խաղացող է դառնալու: Ժոտան այդպիսին արդեն եղել է, բայց անպայման ավելացրել է: Մենք ավելի շատ հնարավորություններ ենք ստեղծում, քան նա ուներ «Վուլվերհեմփթոնում»:
Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն զգում է մեր շունչը։ Բայց մենք պարզապես փորձում ենք հաղթել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» զիջելով 9 միավորով, սակայն մերսիսայդյան ակումբը 1խաղ պակաս է անցկացրել։