«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է, որ պաշտպան Սերխի Ռոբերտոն երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Մասնագետը հույսեր է կապում 30-ամյա ֆուտբոլիստի հետ։
Չավիի մարզչական շտաբը գնահատում է Ռոբերտոյին նրա մարտավարական խելամտության և բազմակողմանիության համար:
Իսպանացին նույնպես ցանկանում է մնալ ակումբում: