Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում երկու թիմերի հանդիպման մասին։
«Սա վաղաժամ եզրափակիչ է, ամեն ինչ հնարավոր է։ Երկու հիանալի թիմեր, երկու հիանալի ակումբներ: Մի փոքր առավելություն եմ տալիս «Ռեալին», քանի որ այն ավելի փորձառու է։ Երբ նա հասնում է այս փուլին, նա շատ ուժեղ թիմի տպավորություն է թողնում:
Սակայն ՊՍԺ-ն հիանալի խաղացողներ ունի, և նրանք նույնպես կարող են դա անել»,- ասել է Անելկան RMC Sport-ին տված հարցազրույցում:
«Ռեալի» և ՊՍԺ-ի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին, պատասխան խաղը՝ մարտի 9-ին։