«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 24-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0): 69-րդ րոպեից «զինագործները» խաղում էին 10 հոգով, քանի որ երկրորդ դեղին քարտը ստացավ հարձակվող Գաբրիել Մարտինելին։
«Հեռացման պատճառով մենք խնդիրներ ունեցանք, ստիպված էինք փակվել մեր տուգանային հրապարակում: «Գայլերը» գրոհում էին 7 ֆուտբոլիստով, դժվար էր դարպասն անառիկ պահելը, բայց մենք չափազանց լավ էինք պաշտպանվում տուգանայինում: Պետք է խաղից խաղ անցնել, շարունակել կատարելագործվել։
Հեռացու՞մը: Ես երբեք նման բան չեմ տեսել։ Ես 18 տարի եմ անցկացրել այս երկրում և երբեք նման բան չեմ տեսել։ 10 հոգով հաղթելը չափազանց դժվար է։ Պետք է վերջ տալ այս ամենին: Մենք քննարկել ենք դա։ Ես այլևս գաղափարներ չունեմ, թե ինչպես դադարեցնել դա, բայց մտածում եմ այդ մասին:
Մնացած 16 տուրում մեզ անհրաժեշտ է խաղալ ամբողջական կազմով։ Քիչ հավանական է, որ մենք պարբերաբար 10 հոգով հաղթենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։