«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու կրտսերը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի խաղացող։
Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը Instagram-ում լուսանկար է հրապարակել պորտուգալացի ֆուտբոլիստի 11-ամյա որդու շնորհանդեսից, ով ձեռքում պահել է 7 համարի մարզաշապիկը։ Հենց այս համարի ներքո է հանդես գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը:
Նախկինում Ռոնալդուի որդին խաղացել է «Յուվենտուսի» ակադեմիայում, սակայն հեռացել է 37-ամյա հոր հետ, ով նախորդ ամառ լքեց թուրինյան ակումբը:
https://www.instagram.com/p/CZzqXWCMNTR/?utm_source=ig_embed&ig_rid=ac6ce51b-cc87-413a-ac74-d649b7170999