Դեկլան Ռայս. «Ես չեմ ուզում մնալ առանց մրցանակների»

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է իր նպատակների մասին:

«Ես չեմ ուզում մնալ առանց մրցանակների ցանկանում եմ հաղթել բոլոր մրցաշարերում որտեղ խաղում եմ:

Նպատակ ունեմ հաջողության հասնել նաև ազգային հավաքականի հետ»։

Ընթացիկ մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Portal Transfermarkt-ը 23-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։