Կառլո Անչելոտտին խոսել է Կարիմ Բենզեմայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Կարիմ Բենզեմայի մարզավիճակի մասին։

«Հուսով եմ, որ լավագույն ֆուտբոլիստները, ինչպիսիք են Բենզեման և Նեյմարը, կխաղան: Եթե ​​լավագույնները  խաղան, ապա հանդիպումը հնարավորինս դիտարժան կստացվի:

Ամենակարևորը ֆուտբոլիստների առողջությունն է։ Բենզեմայի հետ կապված ռիսկի չենք դիմի: Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել»,- ասել է մարզիչը: