ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Ռոբերտ Ռոզետտին խոսել է եվրոպացի մրցավարներին տրված նոր ցուցումների մասին.
Մրցավարներին հորդորել են ավելի խիստ պատժել ֆուտբոլիստներին սիմուլյացիաների և խախտումների ժամանակ բուռն արձագանքելու համար:
Մրցավարներին նաև խորհուրդ է տրվել ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել այն իրավիճակներում, երբ ֆուտբոլիստները շրջապատում են մրցավարին և ճնշում գործադրում նրա վրա՝ փորձելով ստիպել նրան փոխել որոշումը:
«Մենք մտահոգված ենք, չենք ցանկանում, որ նման միջադեպեր լինեն։ Նրանք վնասում են խաղին ու նրա իմիջին»,– ասել է պաշտոնյան: