«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Լիդսի» հետ ոչ-ոքիից (3:3) հետո ասել է, որ հաճույքով է աշխատում կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի հետ։ Այդ խաղում բրազիլացին դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Նա դեռ պետք է կատարելագործվի ֆիզիկական տեսանկյունից, բայց ոչ իր տեխնիկական կարողությունների առումով:
Ֆուտբոլիստին այդքան անգամ չեն հրավիրվի խաղալ Բրազիլիայի հավաքականում կամ նա առանց համապատասխան տաղանդի համաշխարհային գերաստղ չի դառնա, ինչպիսին ունի Ֆելիպեն:
Օրեցօր նա ավելի ու ավելի լավը կդառնա: Կոուտինյոյի հետ աշխատելը հաճելի է»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում BBC-ն: