Ստեֆանո Պիոլի. «Օլիվյե Ժիրուն հիանալի հարձակվող է»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի «Լացիոյի» դեմ խաղից (4:0) հետո մեկնաբանել է թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուի երկրորդ անընդմեջ դուբլը:

«Նա շատ լավ սկսեց մրցաշրջանը: Ժիրուն խնդիրներ ուներ մեջքի և կոճի հետ կապված, ուստի ժամանակ պահանջվեց օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար:

Նա հիանալի կենտրոնական հարձակվող է, բայց այսօր ամբողջ թիմը լավ խաղաց, և մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- 54-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: