ՊՍԺ-ն կարող է բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից, հաղորդում է լրագրող Ադրիեն Գրենյեն:
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը ծրագրում է խզել պայմանագիրն արգենտինացի մասնագետի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Սակայն Պոչետինոն կարող է հեռացվել ՊՍԺ-ից Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչից հետո, եթե թիմը չկարողանա հաղթահարել «Ռեալի» արգելքը և դուրս գալ հաջորդ փուլ:
Նշվում է, որ Պոչետինոն կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: