Ֆրանսիացի անվանի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մադրիդի «Ռեալի» դեմ դիմակայությունում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղից ունեցած իր սպասումներով:
«Մեսսին իր ողջ կյանքում եղել է «Բարսելոնայում», և նրա համար հեշտ չէ ադապտացվել, քանի որ նրա համար ամեն ինչ նոր է (ՊՍԺ-ում): Չեմ կարծում, որ նա ցանկանում էր հեռանալ «Բարսայից»: Լեոն ստիպված էր հեռանալ, և դա նրա համար հեշտ չէ:
Նրա համար դա նորություն է, բայց Մեսսին մնում է Մեսսի, և նման խաղերում նա ապացուցում է, որ հիանալի խաղացող է: Կարծում եմ, որ նա լավ հանդիպում կանցկացնի «Ռեալի» դեմ»,- Անելկայի խոսքերն է մեջբերում Marca-ն: