«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ հարձակվողներ Մոհամեդ Սալահը և Սադիո Մանեն չեն մասնակցի ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Լեսթերի» դեմ առաջիկա խաղին։
Գերմանացի մասնագետի խոսքով՝ եգիպտացի ֆուտբոլիստն արդեն վերսկսել է մարզումները թիմի հետ, սակայն պատրաստ չի լինի խաղալ «աղվեսների» դեմ։ Ինչ վերաբերում է Մանեին, ապա սենեգալցին դեռևս ազգային թիմի ճամբարից չի ժամանել «Լիվերպուլ»։ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչում Սենեգալը 11-մետրանոցներով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն:
«Լիվերպուլ» – «Լեսթեր» հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին։