Մարկո Ռոզե. «Ցանկանում ենք, որպեսզի Հոլանդը մնա «Բորուսիայում»»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի ապագայի մասին, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական շատ թոփ-ակումբներ։

«Ես ամեն օր շփվում եմ Էրլինգի հետ։ Ես համակրանք ունեմ նրա նկատմամբ՝ որպես խաղացողի և մարդու։ Բոլորն ազնիվ են միմյանց հետ։ Ինչ-որ պահի նա որոշում կկայացնի, և ակումբը լավ կպատրաստվի դրան։ Մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի նա մնա»,- Ռոզեի խոսքերն է փոխանցում Bild-ը:

Այս մրցաշրջանում 21-ամյա նորվեգացին Բունդեսլիգայում մասնակցած 14 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։