«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հովանավոր ունի.
Անգլիական ակումբը երկարամյա պայմանագիր է կնքել Նյու Յորքում գործող Tezos բլոկչեյն ընկերության հետ։
Ընկերության զինանշանը կհայտնվի թիմի մարզչական համազգեստի վրա։
«Մանչեսթեր Յունայթեդը» չի բացահայտել գործարքի մանրամասները։
BBC-ի լրագրող Սայմոն Սթոունի խոսքով՝ «Յունայթեդը» տարեկան կստանա մոտ 24 միլիոն ֆունտ ստերլինգ։