ՀՖՖ մրցավարները մարզական հավաք են անցկացնում ՌԴ-ում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները փետրվարի 1-ից 12-ը Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում ռուսական Կրիմսկ քաղաքում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավաքի ընթացքում հայ մրցավարներն անցկացնում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոուդին (Հյուսիսային Իռլանդիա) սեմինարներ է անցկացրել ընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ, Ֆարխաթ Աբդուլաևը (Ուզբեկստան) խոսել է VAR համակարգի և դրա կիրառման մասին։ Ֆիզպատրաստության մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը։

Մասնակից մրցավարները տեսական և գործնական պարապմունքներից հետո հանձնելու են քննություններ։