Հարձակվող Դուշան Վլահովիչը կասկածվում է «Ֆիորենտինայից» «Յուվենտուս» տեղափոխության ժամանակ կորոնավիրուսային նորմերը խախտելու մեջ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Սերբ հարձակվողի դեմ Տոսկանայի առողջապահական ծառայությունը հաղորդում է ներկայացրել դատախազություն։
Նրանք կարծում են, որ հունվարի 22-ին Վլահովիչը կորոնավիրուսի թեստ է հանձնել։
Ըստ կանոնակարգի՝ նա պետք է կարանտինում մնար մինչև հունվարի 29-ը, սակայն փոխարենը հունվարի 28-ին գնաց պայմանագիր կնքելու «Յուվենտուսի» հետ։
Գործով հետաքննությունը շարունակվում է: