«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում (4:2) խաղադաշտից հեռացման համար իր երկխաղյա որակազրկումը։
«Ես մոռացել էի, թե ինչպես են այստեղ պատժում։ Սխալ է կարծել, թե պրոֆեսիոնալ մարզիկը դիտմամբ վնասում է մեկ ուրիշին։ Ֆուտբոլը ռիսկ է պարունակում, նման դրվագներ լինում են և չպետք է դուրս գան սահմաններից։
Ամեն դեպքում, ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում Յանիկ Ֆերեյրա Կարասկոյից»,- գրել է բրազիլացի ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում:
https://twitter.com/DaniAlvesD2/status/1491541368203841536