«Չելսին» Տուխելի օրոք դուրս է եկել այն բոլոր մրցաշարերի եզրափակիչ, որոնց մասնակցել է

Գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելի նշանակումից հետո «Չելսին» դուրս է եկել այն բոլոր մրցաշարերի եզրափակիչ, որոնց մասնակցել է։

Լոնդոնյան ակումբը խաղացել է Չեմպիոնների Լիգայի, Անգլիայի գավաթի, Անգլիայի լիգայի գավաթի և Եվրոպայի Սուպերգավաթի եզրափակիչներում, իսկ նախօրեին հաղթելով «Ալ-Հիլալին» (1:0)՝ դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ:

Այդ ցուցանիշին հասնելու համար գերմանացի մասնագետից պահանջվել է 379 օր «Չելսիում»:

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «ազնվականները» կհանդիպեն «Պալմեյրասին»: Խաղը կկայանա փետրվարի 12-ին։