«Բարսելոնան» հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել պաշտպան Դանի Ալվեսի երկխաղյա որակազրկումը Լա Լիգայի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում (4:2) հեռացվելու համար:
Կատալոնական ակումբը կդիմի լիգայի բողոքարկման կոմիտե՝ պատիժը 1 խաղով նվազեցնելու համար։
Հիշեցնենք, որ բրազիլացին Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի նկատմամբ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել «Ատլետիկոյի» դեմ հանդիպման (4:2) 69-րդ րոպեին: