Պաշտպան Ռոնալդ Արաուխոն և կիսապաշտպան Գավին կերկարաձգեն պայմանագրերը «Բարսելոնայի» հետ, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը համոզված է, որ երկու ֆուտբոլիստներն էլ նոր պայմանագրեր կկնքեն, և չի անհանգստանում այլ թիմերի կողմից նրանց նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության համար։
«Բարսելոնայի» բանակցությունները Արաուխոյի և Գավիի հետ առաջադեմ փուլում են։
Ե՛վ Արաուխոն, և՛ Գավին վստահեցրել են կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիին, որ ցանկանում են մնալ «Բարսայում»:
42-ամյա մասնագետը նրանց համարում է ակումբի նախագծի առանցքային մաս:
«Բարսելոնան» երկու ֆուտբոլիստներին էլ պայմանագրեր է առաջարկել մինչև 2027 թվականի հունիսը: