«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատին հեղինակավոր ֆիզիոթերապևտ Խոակին Խուանի ղեկավարությամբ վնասվածքից ապաքինվելու համար որոշ ժամանակով տեղափոխվել է Մադրիդ։
«Ես լավ եմ զգում, շատ երջանիկ եմ, ամեն ինչ լավ է ընթանում», – ասել է Ֆատին:
Հիշեցնենք, որ Անսուն վնասվածքի պատճառով որոշել էր չվիրահատվել։
Նա ցանկանում էր կոնսերվատիվ բուժում անցնել ֆիզիոթերապևտի մոտ, ով համարվում է լավագույններից մեկը աշխարհում։