«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսն ու կիսապաշտպան Քոուլ Պալմերը չեն օգնի «քաղաքայիններին» այսօր կայանալիք «Բրենթֆորդի» դեմ խաղում։ Այդ մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Երկու ֆուտբոլիստն էլ բաց էին թողել Անգլիայի գավաթի՝ «Ֆուլհեմի» դեմ հանդիպումը և դեռևս չեն հասցրել վերականգնվել վնասվածքից։
«Մանչեսթեր Սիթի» – «Բրենթֆորդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: