«Յուվենտուսը» ծրագրում է երկարաձգել Դե Շիլյոյի հետ պայմանագրի ժամկետը

«Յուվենտուսը» կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի եզրային պաշտպան Մատիա դե Շիլյոյի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ իտալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցում են «բյանկոներիների» հետ համաձայնագրի կնքման շուրջ, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը: Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Շիլյոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: