Դանի Ալվեսը որակազրկվել է Լա Լիգայի 2 խաղով

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը որակազրկվել է Իսպանիայի առաջնության 2 խաղով, հաղորդում է Diario Sport-ը:

Բրազիլացին Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի նկատմամբ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպման (4:2) 69-րդ րոպեին:

Մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն նշել է, որ 38-ամյա խաղացողը խախտումը թույլ է տվել առանց գնդակով խաղալու մտադրության: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնագրքի համաձայն՝ նման խախտումների համար նվազագույն պատիժը երկխաղյա որակազրկումն է։

Այսպիսով, Ալվեսը բաց կթողնի Լա Լիգայի՝ «Էսպանյոլի» և «Վալենսիայի» դեմ հանդիպումները։