«Չելսիի» և պաշտպան Անտոնիո Ռուդիգերի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Ինչպես հայտնում է Goal.com-ը՝ լոնդոնյան ակումբը մեծացրել է առաջարկը, այժմ այն ավելի մոտ է շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձին, որը պահանջում է գերմանացի ֆուտբոլիստը։ «Չելսին» որոշել է թիմում պահել Ռյուդիգերին, որպեսզի ամռանը շատ պաշտպաններ չկորցնի: 28-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետն «ազնվականների» հետ լրանում է հունիսին:
Այս մրցաշրջանում Ռյուդիգերը «Չելսիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։