Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպումը

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպումը, հայտնում է Marca-ն։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել մկանային վնասվածքից և դեռ չի վերադարձել թիմի ընդհանուր խմբի հետ մարզումներին: «Սերուցքայինների» մարզչական շտաբը մտավախություն ունի, որ 34-ամյա խաղացողի վնասվածքը կարող է կրկնվել, և չի շտապում նրա վերադարձի հարցում:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 28 խաղ՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

ՊՍԺ – «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին՝ Փարիզում։