«Միլանի» և Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը խոսել է «Բարսելոնայից» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հեռացման մասին։
-Կումանի հեռացումն անարդա՞ր եք համարում:
Այո, կարծում եմ, որ դա անարդար էր։ Բոլորս գիտենք, թե ինչպես են անցկացվում Իսպանիայում ակումբի նախագահի ընտրությունները։
Յուրաքանչյուր նոր նախագահ ցանկանում է իր հետ բերել ինչ-որ նոր բան .
Երբ նախագահը փոխվեց, արդեն պարզ դարձավ, որ Կումանը ոչ մի շանս չունի։ Կարծում եմ, որ դա անարդար էր, քանի որ Կումանի հեռանալուց հետո շատ բան չի փոխվել:
Բարսելոնան անցումային փուլում է»,- ասել է Ռուդը: