Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է թիմում պահել առաջատարներից մեկին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, ով վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում» կարող է մնալ իտալական թիմում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին շարունակում է հույս դնել իսպանացի ֆուտբոլիստի վրա և այդ մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստին ու ակումբի ղեկավարությանը։

Կողմերը բանակցում են հնարավոր գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ: