«Բարսելոնայի» նախկին Հարձակվող Լիոնել Մեսսին դժվարությամբ է հարմարվում ՊՍԺ-ին։
Ինչպես հայտնում է El Confidencial-ը, արգենտինացին անցյալ շաբաթ Փարիզից մեկնել է Բարսելոնա՝ ընթրելու իր երկու լավագույն ընկերներ Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ:
Ճապոնական ռեստորանում Մեսսին հանդիպել է Չավիին, ով նշում էր ծննդյան 42-ամյակը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընթրիքի ժամանակ Մեսսին խոսել է այն մասին, թե որքան դժվար է իր համար հարմարվել փոփոխվող երկրներին, ակումբներին ու թիմերին։
Արգենտինացին լքել է ռեստորանը լուրջ տրամադրությամբ։