«Յուվենտուսի» փոխավագ Լեոնարդո Բոնուչչին ապաքինվել է վնասվածքից։
Թուրինյան ակումբի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ պաշտպանն արդեն միացել է մարզումներին թիմի ընդհանուր խմբում։
Մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստը կմասնակցի կիրակի օրը կայանալիք Ա Սերիայի «Վերոնայի» դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Բոնուչչին մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել գրեթե մեկ ամիս։