Գարեթ Բեյլը նոր սկանդալի կենտրոնում (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը պահեստայինների նստարանին է  անցկացրել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Ատլետիկի» դեմ ամբողջ հանդիպումը (0:1):

El Chiringuito-ի տեսախցիկները ֆիքսել են ուելսցու ծիծաղը, երբ Էդեն Ազարը նախավարժանքից հետո վերադառնում է պահեստայինների նստարանին:

Բելգիացին վարժություններ է կատարել եզրագծում, սակայն մարզիչ Կարլո Անչելոտտին որոշում է դուրս չբերել նրան խաղադաշտ և հետ է ուղարկում նրան պահեստայինների նստարան:

Սա առաջին դեպքը չէ, երբ Գարեթը անլուրջ է վերաբերվում իր աշխատանքին և թիմակիցներին: