Արդեն հայտնի է, որ «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը չի ընդգրկվել կատալոնական ակումբի՝ Եվրոպայի Լիգայի համար հայտացուցակում։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ 38-ամյա բրազիլացին այնքան էլ լավ չի ընդունել «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավիի այս որոշումը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս ձմռանը պայմանագիր է կնքել չորս ֆուտբոլիստի հետ՝ Ալվեսի, Ֆերան Տորեսի, Ադամա Տրաորեի և Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի: Սակայն «կապտանռնագույնները» նրանցից միայն 3-ին կարող էին հայտավորել Եվրոպա Լիգայի համար: