«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է վինգեր Ուսման Դեմբելեի հետ կապված իրավիճակը։
«Նման բաներ տեղի են ունենում ֆուտբոլում, բայց նա պետք է հարգի «Բարսայի» մարզաշապիկը այնքան ժամանակ, քանի դեռ մնում է ակումբում:
Մենք պետք է օգտվենք այն հանգամանքից, որ Ուսմանը այստեղ է։ Պետք է ավելի խելացի լինել, քան հանգամանքները։ Մենք պետք է ռացիոնալ մտածենք և օգտվենք այն հանգամանքից, որ նա կարող է օգնել թիմին։
Մեզ պետք է միասնություն ամբողջ հանդերձարանում։ Մենք պետք է առողջ մթնոլորտ ստեղծենք, որտեղ վատ էմոցիաներ չկան։ Եթե բոլորը կատարեն իրենց պարտականությունները, «Բարսան» կվերադառնա. Սա բոլորի նպատակն է»,- ասել է բրազիլացին։