«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակին հավակնում էին արժանանալ նաև Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ջերոդ Բոուենը («Վեսթ Հեմ»), Ջեք Հարիսոնը («Լիդս»), Ժոաու Մոուտինյուն («Վուլվերհեմփթոն») և Ջեյմս Ուորդ-Փրոուզը («Սաութհեմփթոն»):
Դե Խեան Պրեմիեր Լիգայի պատմության մեջ միայն 10-րդ դարպասապահն է, ով արժանացել է ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։ Իսպանացի ֆուտբոլիստից առաջ այս մրցանակը դարպասապահների շրջանում ստացել էր Ֆրեյզեր Ֆորսթերը՝ 2016 թվականին:
https://www.instagram.com/p/CZjYzz1oTus/?utm_source=ig_web_button_share_sheet