«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր մարզիչ Չավին տարբեր դիրքորոշումներ ունեն կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հարցի շուրջ, հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ Լապորտան ցանկանում է, որ Դեմբելեն այլևս երբեք խաղադաշտ դուրս չգա կատալոնական ակումբի կազմում։
Չավին, իր հերթին, նույնպես չի պնդում, որ Դեմբելեն մնա ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը։
Այնուամենայնիվ, նա մտածում է որ ֆրանսիացին կարող է օգտակար լինել թիմին։
Չավին նաև կարծում է, որ Դեմբելեն կարող է լինել Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ադապտացիայի կարևոր մասը, ում հետ նրանք միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»:
Մոտ ժամանակներս կողմերի միջեւ կկայանա հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Դեմբելեի հարցը։