ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մաուրիսիո Պոչետինոյի վերաբերյալ

ՊՍժ-ն չի հեռացնի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին Ֆրանսիայի գավաթից դուրս մնալուց հետո, հայտնում է RMC Sport-ը:

Հունվարի 31-ին փարիզյան ակումբը դուրս մնաց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից՝ 1/8 եզրափակիչ փուլում 11-մետրանոց հարվածաշարում 5։6 հաշվով պարտվելով «Նիցցային», որից հետո ԶԼՄ-ները հայտնում էին, որ արգենտինացի մասնագետի ապագան անորոշ է:

Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը նախկինի պես վստահում է գլխավոր մարզչին ու չի պատրաստվում հեռացնել նրան։ Երկրի գավաթը ֆրանսիական գրանդի համար մրցաշրջանի գլխավոր նպատակը չէր։