«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կալանքի տակ կմնա մինչև փետրվարի 2-ը, հայտնում է բրիտանացի լրագրող Ռոբ Հարիսը։
Կիրակի օրը՝ հունվարի 30-ին, մոդել Հարիետ Ռոբսոնը, ով անգլիացի ֆուտբոլիստի ընկերուհին է, իր Instagram-ում ցույց է տվել կոտրված շրթունքով և մարմնի վրա կապտուկներով լուսանկարներ։ Նրա խոսքով՝ Գրինվուդն իրեն բռնության է ենթարկել։ «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվողին հեռացրել է թիմից, իսկ հետո ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա խաղացողին բռնաբարության և հարձակման կասկածանքով։
Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Այս մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։