Զլատան Իբրահիմովիչ. «Նրա մասին վավերագրական ֆիլմը դիտելուց հետո ես որոշեցի միանալ «Նապոլիին»»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, որ 2019 թվականին Դիեգո Մարադոնայի ազդեցության պատճառով մոտ է եղել «Նապոլի» տեղափոխվելուն։

«Նրա մասին վավերագրական ֆիլմը դիտելուց հետո ես որոշեցի միանալ «Նապոլիին», որպեսզի անեմ այն, ինչ արեց Մարադոնան:

Ես հոգնել էի Ամերիկայից և մտածում էի թոշակի անցնելու մասին: Բայց Մինոն ասաց. «Դու խելագար ես, պետք է վերադառնաս Իտալիա»:

«Նապոլիի» հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց հետո Դե Լաուրենտիսը հեռացրեց Անչելոտտիին։ Մինոյին հարցրի՝ ո՞ր թիմն է ամենավատ մարզավիճակում, որտեղ կարող եմ դա փոխել։

Նա պատասխանեց. «Երեկ «Միլանը» 0:5 հաշվով պարտվեց «Ատալանտային»: Եվ ես որոշում կայացրի»,- Corriere della Sera-ին ասել է Իբրահիմովիչը: