SERIA A. «Միլանը» խոշոր հաշվով հաղթեց, «Սասուոլոն» «Նապոլիի» հետ խաղում քամբեք արեց(VIDEO)

Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրի շրջանակում ավարտվեց ևս երկու հանդիպում:

«Միլանը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթեց «Ջենոային»: 10-րդ րոպեին տուգանային հարվածով շքեղ գոլի հեղինակ դարձավ 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Հետագայում դուբլ ձևակերպեց Ժունիոր Մեսիասը:

«Միլանը» Շևչենկոյի թիմին վստահորեն հաղթելուց հետո 35 միավորով վերադարձավ երկրորդ հորիզոնական՝ կրկին շրջանցելով «Ինտերին», որն ունի 34 միավոր: «Ջենոան» 10 միավորով 18-րդ տեղում է:

«Ջենոա» – «Միլան» 0:3 (0:2)

0:1 Զլատան Իբրահիմովիչ (10)

0:2 Ժունիոր Մեսիաս (45+1)

0:3 Ժունիոր Մեսիաս (61)

Խաղի տեսությունն՝ այստեղ:

Առաջատար «Նապոլին» էլ արտագնա խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը: «Սասուոլոն» 0:2 հաշվով պարտվելիս՝ վերջնամասում փայլուն քամբեք իրականացրեց:  Գոլերը խփեցին Ֆաբիան Ռուիսը, Դրիս Մերտենսը, Ջանլուկա Սկամական, Ջանլուկա Ֆեռարին:

«Սասուոլո» – «Նապոլի» 2:2 (0:0) 

0:1 Ֆաբիան Ռուիս (51)

0:2 Դրիս Մերտենս (59)

1:2 Ջանլուկա Սկամակա (71)

2:2 Ջանլուկա Ֆեռարի (89)

Խաղի տեսությունն՝ այստեղ:

«Նապոլին» 36 միավորով մնաց առաջին տեղում: «Սսասուոլոն» 19 միավորով 11-րդ տեղում է: