PREMIER LEAGUE. «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» տոնեցին հերթական հաղթանակները (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում տեղի ունեցավ 3 կարևոր հանդիպում:

Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» մերսիսադյան դերբիում 4:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: Խաղում գոլի հեղինակ դարձան Ջորդան Հենդերսոնը, Մոհամեդ Սալահը՝ դուբլի հեղինակ, Դեմարայ Գրեյը և Դիոգու Ժոտան:

Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում դժվարությամբ հաղթեց Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ասթոն Վիլային»: Խաղում գոլի հեղինակ դարձան Ռուբեն Դիաշը, Բեռնարդու Սիլվան և Օլլի Ուոթկինսը:

Թոմաս Տուխելի գլխավորած Լոնդոնի «Չելսին» հաղթանակ կորզեց «Ուոթֆորդից»: Գոլի հեղինակ դարձան Մեյսոն Մաունթը, Էմանուել Բոնավենտուրեն և Հակիմ Զիեշը:

«Չելսին» ունի 33 միավոր՝ առաջին տեղ, «Մանչեսթեր Սիթին» ունի 32 միավոր՝ 2-րդ տեղ, իսկ «Լիվերպուլը» 31 միավորով 3-րդ տեղում է:

«Էվերթոն» – «Լիվերպուլ» 1:4 (1:2)

0:1 Ջորդան Հենդերսոն (9)

0:2 Մոհամեդ Սալահ (19)

1:2 Դեմարայ Գրեյ (38)

1:3 Մոհամեդ Սալահ (64)

1:4 Դիոգու Ժոտա (79)

Խաղի տեսությունն՝ այստեղ:

«Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Սիթի» 1:2 (0:2)

0:1 Ռուբեն Դիաշ (27)

0:2 Բեռնարդու Սիլվա (43)

1:2 Օլլի Ուոթկինս (47)

Խաղի տեսությունն՝ այստեղ:

«Ուոթֆորդ» -«Չելսի» 1:2 (1:1) 

0:1 Մեյսոն Մաունթ (29)

1:1 Էմանուել Բոնավենտուրե (43)

1:2 Հակիմ Զիեշ (72)

Խաղի տեսությունն՝ այստեղ: