LA LIGA. «Ռեալը» Մադրիդում հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»՝ ամրապնդվելով առաջին տեղում (VIDEO)

Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալը» Մադրիդում ընդունել էր Բիլբաոյի «Ատլետիկին»: 40-րդ րոպեին Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: Բենզեման Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 12-րդ գոլը: Նա առաջնության ընթացիկ լավագույն ռմբարկուն է: Հետագայում թիմերն ունեցան բազմաթիվ գոլային պահեր, սակայն հաշիվը մնաց անփոփոխ:

«Ռեալը» հաղթեց 1:0 հաշվով և 36 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: Մեկ խաղ պակաս անցկացրած գործող չեմպիոն «Ատլետիկոն» 29 միավորով երկրորդ հորիզոնականում է: «Ատլետիկը» 20 միավորով 8-րդ տեղում է:

«Ռեալ» – «Ատլետիկ» 1:0 (1:0)

1:0 Կարիմ ԲԵնզեմա (40)

Խաղի տեսությունն՝ այստեղ: