40-ամյա Զլատան Իբրահիմովիչի փայլուն վիճակագրությունն ընթացիկ մրցաշրջանում

Ա Սերիայի 15-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս խաղում է «Ջենոայի» հետ (2:0, առաջին խաղակես):

Հաշիվը 10-րդ րոպեին բացել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը տուգանային հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասի աջ անկյունը։

40-ամյա շվեդ հարձակվողի համար սա 9 խաղում 6-րդ գոլն է Իտալիայի ընթացիկ առաջնությունում։