Զլատան Իբրահիմովիչը խոսել է Ջանլուիջի Դոննարումայի հասցեին ուղղված սուլոցների մասին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է միլանյան թիմից ՊՍԺ տեղափոխված դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հասցեին իտալական ակումբի երկրպագուների սուլոցների մասին։

-Ճի՞շտ էր Դոննարումային սուլելը, թե՞ ոչ:

– Ջիջին հիանալի դարպասապահ է։ Եթե ​​նրան տային այն, ինչ նա խնդրել էր, նա կմնար «Միլանում»:

Այժմ նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի դառնա ՊՍԺ-ի հիմնական դարպասապահը։ Հարավամերիկացիները ոչ մի դեպքում չեն պարտադրի, որ մյուս տղան մնա գլխավորը։ Ջիջին ավելի ուժեղ է»,- ասել է Իբրահիմովիչը: