SERIA A. «Ինտերը» հաղթեց «Սպեցիային», «Բոլոնիան»՝ «Ռոմային» (VIDEO)

Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում ավարտվեց ևս երկու հանդիպում:

Գործող չեմպիոն «Ինտերը» սեփական խաղադաշտում առավելության հասավ հետնապահների խմբում ընթացող «Սպեցիայի» նկատմամբ: 36-րդ րոպեին Ռոբերտո Գալյարդինին բացեց հաշիվը, իսկ 58-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը դիպուկ իրացրեց նշանակված 11-մետրանոցը:

«Ինտեր» – «Սպեցիա» 2:0 (1:0)

1:0 Ռոբերտո Գալյարդինի (36)

2:0 Լաուտարո Մարտինես (56)

Խաղի տեսությունն՝ այստեղ:

«Ինտերը» 34 միավորով բարձրացավ առաջին տեղ՝ շրջանցելով «Միլանին»:

Զուգահեռ ընթացող խաղում Հռոմի «Ռոման» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեց «Բոլոնիային»: ՄԻակ գոլը խփեց Մատտիաս Սվանբերգը: Հռոմեական թիմն իր 6-րդ պարտությունը կրեց Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցեց ամբողջ խաղին: «Ռոման» 25 միավորով մնաց 5-րդ տեղում, իսկ «Բոլոնիան» 24 միավորով 8-րդ տեղում է:

«Բոլոնիա» – «Ռոմա» 1:0 (1:0)

1:0 Մատտիաս Սվանբերգ (35)

Խաղի տեսությունն՝ այստեղ: