Հայտնի է Սերժի Ռոբերտոյի վերականգնման ժամկետը

«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն մոտ օրերս վիրահատության կենթարկվի։

29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի ուղիղ մկանային վնասվածք և պատրաստվում է վիրահատության ենթարկվել Ֆինլանդիայում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, իսպանացին երկար ժամանակ չի կարողանա ելույթ ունենալ՝ մինչև չորս ամիս:

Այս մրցաշրջանում Ռոբերտոն Լա Լիգայում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։