ESPN-ը հրապարակել է 100 լավագույն խաղացողների և գլխավոր մարզիչների ամենամյա վարկանիշային աղյուսակը:
Կենտրոնական պաշտպանների լավագույն տասնյակը ներառում է.
1. Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», նախորդ տարվա վարկանիշում ընդգրկված չէր);
2. Մարկինյոս (ՊՍԺ, նախորդ տարվա վարկանիշում 10-րդն էր);
3. Ջորջիո Կյելինի («Յուվենտուս», նախորդ տարի վարկանիշից դուրս էր);
4. Ռաֆայել Վարան («Ռեալ» / «Մանչեսթեր Յունայթեդ», նախորդ տարի՝ 6-րդ);
5. Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի», նախորդ տարի վարկանիշից դուրս էր);
6. Դավիդ Ալաբա («Բավարիա» / «Ռեալ», նախորդ տարի՝3-րդ);
7. Կալիդու Կուլիբալի («Նապոլի», նախորդ տարի՝ 4-րդ);
8. Տիագու Սիլվա («Չելսի», նախորդ տարի՝ 3-րդ);
9. Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», նախորդ տարի՝ 4-րդ);
10. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», նախորդ տարի՝ 1-ին).
Քվեարկությունը տեղի է ունեցել 77 փորձագետների շրջանում, որոնց թվում եղել են ինչպես լրագրողներ, այնպես էլ նախկին ֆուտբոլիստներ։ Նրանք ընտրել են ավելի քան 300 անուններից: