ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստի հետ

ՊՍԺ-ն ցանկանում է իր կազմում տեսնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է ABC-ն:

Փարիզյան ակումբը պլանավորում է բարձր աշխատավարձ առաջարկել բրազիլացի ֆուտբոլիստին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը նրան տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ կառաջարկի:

«Սերուցքայինների» կազմում նա 3,3 միլիոն եվրո է վաստակում:

Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2027 թվականին:

Transfermarkt-ը նրա տրանսֆերը 50 միլիոն եվրո է գնահատում: